23 հունվարի 2012 - 13:35 AMT
Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, նախագահների հանդիպումը նվիրված է ղարաբաղյան կարգավորմանը:

Հունվարի 23-ին Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևի հրավերով մեկնել է Սոչի աշխատանքային այցով: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը: