Փետրվարի 11-ին Ն. Մադոյանի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչելու է Պագանինիի 3-րդ կոնցերտը

Փետրվարի 11-ին Ն. Մադոյանի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչելու է Պագանինիի 3-րդ կոնցերտը

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանում առաջին անգամ հնչելու է Պագանինիի ջութակի 3-րդ կոնցերտը: Կոնցերտը կատարելու են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան), իսկ որպես մենակատար` աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանը:

Մաեստրոյի խոսքով վերը նշված կոնցերտը ոչ միայն Հայաստանում է կատարվելու առաջին անգամ, այլ առհասարակ շատ երկրներում այն չի կատարվել: Համերգը ղեկավարելու է Հարավային Կորեայից ժամանած դիրիժոր Վալտե Ջոնգը:

Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973 թ-ին Երևանում: 1988թ-ին դարձել է Չայկովսկու անվան, այն ժամանակ դեռ համախորհրդային մրցույթի հաղթող: Միջազգային բեմում առաջին անգամ հանդես է եկել 1989թ-ին Մարինյան թատրոնի հետ Շլեզվիգ-Գոլշտեյնի փառատոնում: Մադոյանը ձայնագրել է 7 ալբոմ, որից «Kontrapunkt»-ը Լոնդոնի «The Strad» ամսագիրը համարել է լավագույնը` ջութակի նույնանման ալբոմների մեջ:

Ջութակահարը ապրում է Գերմանիայում, բայց միշտ կապ է ունեցել իր հայրենիքի հետ: Նա միշտ մասնակցել է բարեգործական համերգների: ՀՀ անկախության 13-ամյակի առիթով արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի, ինչպես նաև Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչմանը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---