23 հունվարի 2012 - 15:55 AMT
Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարը» երկրորդ հավաքում 4 ընկերական խաղ կանցկացնի

Հունվարի 25-in «Կրասնոդարը» կժամանի Թուրքիա, որտեղ հաջորդ օրը առավոտից կսկսի իրագործել երկրորդ հավաքի ծրագիրը: Ամենաերկար հավաքի ընթացքում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը կունենա 4 ընկերական խաղ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Փետրվարի 1-ին, «Կրասնոդարը» ուժերը կչափի Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որտեղ խաղում են հայ ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը:

Փետրվարի 4-ին «Կրասնոդարի» մրցակիցներն են լինելու «Դաչիան» Մոլդովայից, փետրվարի 8-ին` բուլղարական «Լևսկին», իսկ հավաքի եզրափկիչ օրը` Բելգրադի «Ռադը»: