ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման քննական նորակառույց բաժնում քաղաքացիներին կսպասարկեն 15-20 րոպեում![]() 23 հունվարի 2012 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ստուգայց է կատարել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի N 2 հաշվառման քննական բաժանմունք: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, մասնավորապես, վարորդական իրավունքների ստացման, տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգերին: Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետին զեկուցվել է` բաժանմունքն օրական սպասարկում է 120-150 քաղաքացու: Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Նուբարաշենում գտնվող ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման քննական նորակառույց բաժին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թվականի ապրիլին: Այստեղ ևս կիրականացվի վարորդական իրավունքների տրամադրում, տրանսպորտային միջոցների հաշվառում և այլն: Բաժինը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, որտեղ ներդրվելու է ծրագրային տվյալների միասնական բազա: Այս ամենի արդյունքում քաղաքացիները կսպասարկվեն էլեկտրոնային եղանակով՝ առավելագույնը 15-20 րոպեի ընթացքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |