Փետրվարին Հայաստանում կհիմնվի բելառուսական գյուղտեխնիկայի առաջատարի ներկայացուցչությունը![]() 23 հունվարի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստան է այցելել գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի ազգային լիզինգային օպերատոր «Պրոմագրոլիզինգ» ընկերության պատվիրակությունը: Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Պավել Կրուպնովի գլխավորությամբ: Քննարկվել են առաջիկայում Հայաստանում ընկերության ներկայացուցչության ստեղծմանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ իր բելառուսյան հանդիպումների ընթացքում կարևորվել է այս ոլորտում համագործակցության խթանման անհրաժեշտությունը և տրվել են հստակ հանձնարարականներ: ԱԱԽ քարտուղարը ընդգծել է այս ոլորտում փոխգործակցության կարևորությունը Հայաստանում պարենային անվտանգության ապահովման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման առումով: Պավել Կրուպնովի խոսքով`ընկերությունն առաջարկում է համալիր ծառայությունների փաթեթ, որով գյուղտեխնիկայի և սարքավորումների տրամադրումն ընթանում է տեխնիկայի ընթացիկ սպասարկման, փորձի փոխանակման և տեղական մասնագետների վերապատրաստման նպատակով իրականացվող մասնագիտական այցերով, ինչպես նաև համապատասխան խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև հայաստանյան գործընկերների` այդ թվում Գյուղատնտեսության և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Գործնական հիմքերի վրա կդրվեն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախատեսված ժամանակացույցով ՀՀ-ում փետրվար ամսին կհիմնվի ընկերության ներկայացուցչությունը և Հայաստան կներկրվի բելառուսական արտադրության գյուղտեխնիկայի առաջին խմբաքանակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |