ՀՅԴ երիտասարդական թևը կոչ է անում Ֆրանսիայի սենատին ընդունել Եղեռնի օրինագիծը23 հունվարի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միությունների անդամները կոչ են անում Ֆրանսիայի Սենատին ընդունել Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը պաշտպանում է մարդկային արժանապատվությունն ամբողջ աշխարհում: Կոչում մասնավորապես ասվում է. «2012թ. հունվարի 23 -ը կարևոր օր կարող է դառնալ հայության, և նաև ողջ միջազգային հանրության համար: Վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատը տուրք չի տա Թուրքիայի կողմից արդեն ավանդական դարձած հիստերիային: Համոզված ենք` Ձեր քայլը նպաստելու է նաև, որ Թուրքիայի երիտասարդությունը սթափվի և փորձի նոր դիտանկյունից նայել իր պատմությանն ու իր նախնիների արարքներին` պատասխանատվության կանչելով իր ղեկավարությանը: Մենք հավատում ենք Ֆրանսիայի արդարամտությանն ու ազատատենչությանը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |