Համագործակցության նոր ծրագիր կիրականացվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ23 հունվարի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում մշակվել է «Հայաստան 2012-15թթ. երկրի առաջնահերթությունների ծրագիրը», որում առաջնահերթ է համարվում ՊԳԿ-ի աջակցությունը` ուղղված Հայաստանի կառավարության Ազգային զարգացման ռազմավարություններում ամրագրված զարգացման նպատակների իրագործմանը, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը: Փաստաթղթում առաջնահերթ ուղղություններ են համարվել անասնապահությունը, կենդանիների առողջությունը, սերմնաբուծությունը, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացումը, անտառային տնտեսությունը, ձկնաբուծությունը և գյուղատնտեսական հաշվառումը: Նշված փաստաթուղթը առաջիկայում կստորագրվի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի Բուդապեշտ կատարելիք այցի ընթացքում, ՊԳԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |