Սենատորը Ցեղասպանության մասին օրինագծի վերաբերյալ. Մեր նպատակն է ստեղծել ռասիզմի դրսևորումը մեղմացնող օրենք![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանն իրավունք ունի ստեղծելու օրենքներ, որոնք կմեղմացնեն ռասիզմի դրսևորումները: Այդ մասին Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը հայտնել է Ժան-Վինսենթ Պլասեն: Նրա խոսքով` նման քննարկումները պետք է շարունակական լինեն, և խորհրդարանը դրա համար ճիշտ հարթակ է: Կարևոր է նաև նման քննարկումներ անցկացնել Թուրքիայում: «Առանց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման այդ հարցը չի կարող վերջնական լուծում ստանալ»,- ասել է նա` հավելելով, որ միայն այդ դեպքում Անկարան կկարողանա անդամակցել Եվրամիությանը: «Սակայն մենք տեսնում ենք, թե ինչպես են Ֆրանսիայի հայերը երթեր կազմակերպում: Արդյո՞ք մեր նպատակը հայերի և թուրքերի միջև մեծ անդունդ ստեղծելն է»,- հավելելով, որ Ֆրանսիան պետք է անի ամեն ինչ, որպեսզի մոտեցնի այդ երկու ժողովուրդներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |