Իրանը նոր պատժամիջոցները «հոգեբանական պատերազմ» է համարում

Իրանը նոր պատժամիջոցները «հոգեբանական պատերազմ» է համարում

PanARMENIAN.Net - Իրանը մերժել է Եվրոպական Միության կողմից ներմուծված նոր պատժամիջոցները` դրանք անվանելով «հոգեբանական պատերազմ»: Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների խոսքով` իրենք «կուժեղացնեն դիմակայությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ»:

«ԵՄ կողմից պատժամիջոցների ներմուծումն ու էմբարգոյի սահմանումն իրանական նավթի վրա հոգեբանական պատերազմ է... Տնտեսական պատժամիջոցների ներմուծումն անտրամաբանական ու անարդար է, սակայն դա չի կանգնեցնի մեր երկրին սեփական իրավունքները պաշտպանելու գործում»,- հայտնել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը:

ԵՄ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից, մինչ այդ տեղի կունենա դրանց աստիճանական ներմուծումն ու ուժեղացումը, գրում է MIGnews-ը: Այսպիսով, Արևմուտքը հույս ունի Իրանին ստիպել սահմանափակել իր միջուկային գործունեությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---