Նատաշա Բուշար. Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը պետք է վերականգնվի![]() 23 հունվարի 2012 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունմամբ այսօր կավարտվի մի գործընթաց, որը վաղուց է սկսվել, Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է պատգամավոր Նատաշա Բուշարը: Նրա խոսքով` այս գործընթացի մեջ ներգրավված են բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք պաշտպանում են հայ ժողովրդին: «Անհնար է պատկերացնել, որ մեր երկրում դեռևս շարունակում են ժխտել իրականությունը»,- ասել է նա` հավելելով, որ Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը պետք է վերականգնվի: «Անդունդը պետք է լցվի: Դա հնարավոր կլինի միայն վերոնշյալ օրինագծի վերջնական ընդունումից հետո»,- նշել է նա` հավելելով, որ ամեն անգամ, երբ Ֆրանսիայում Ցեղասպանություն ճանաչվի, զոհերի մասին հիշատակը կերկարի: Պատգամավորն ընդգծել է նաև, որ օրինագծի ընդունումը նաև մարդու իրավունքների պաշտպանություն է: «Այս տեքստը նաև խաղաղության տեքստ է, և մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն»,- ասել է նա` հավելելով, որ ժողովուրդն իրավունք ունի լինելու պաշտպանված:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |