Էդվարդ Նալբանդյան. Այս օրը ոսկե տառերով կգրվի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Այս մասին իր հայտարարություն մեջ նշում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նա նաև նշել է. «Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում և կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները։ Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան: Ես կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին, Սենատին, Ազգային ժողովին, Կառավարությանն ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին»: Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: 2011 դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի ԱԺ-ում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Թուրքիային կոչ է արել հանգիստ լինել: «Ֆրանսիան կարևորում է հարաբերությունները Թուրքիայի հետ, հատկապես միջազգային ու կրոնական հարցերում»,- ասել է Բեռնար Վալերոն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |