Հոգեբանի կարծիքով Հայաստանում կընտրեն «կերակրող հոր» կերպարով գործչին![]() 24 հունվարի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - «Մարդկանց շուրջ մեկ երրորդը միայն ընտրության օրն է կողմնորոշվում, թե որ քաղաքական ուժին կամ թեկնածուին է իր ձայնը տալու: Այսօր Հայաստանում քաղաքական կրքերը դեռ չեն ներգրավվել մարդկանց, այդ եռուզեռը առայժմ միայն քաղաքական ուժերի մեջ է ընթանում»,- Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Հոգեբանի կարծիքով, հասարակության ակտիվ փոքրամասնությունն է միայն կողմնորոշվել, թե առաջիկա ընտրություններում որ կուսակցության օգտին է քվեարկելու. «Այսինքն նրանք մարդիկ են, ովքեր կամ ակտիվ քաղաքական կյանքով են ապրում, կամ էլ այս կամ այն կուսակցության անդամ են»: «Նախընտրական շրջանում ակտիվանում են 4 կերպարներ` իմաստունի, ռազմիկի, կերակրող հոր և արդարության: Այսպիսի հատկություններով օժտված մարդկանց հետևից են հիմնականում գնում մարդիկ, և հասարակությունը, որտեղ կան սոցիալական խնդիրներ, պարզ է, որ ընտրելու է «կերակրող հոր» կերպարով գործչին»,- ավելացրեց Նալչաջյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |