Ֆրանսիայի Սենատի որոշումը պատասխան էր արտաքին քաղաքականության հարցում ՀՀ նախագահի ընդդիմադիրներին![]() 24 հունվարի 2012 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այս տարիներին վարել են «ճկուն, ճիշտ և ամենակարևորը հայանպաստ արտաքին քաղաքականություն»: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հեգնանքով նշել է, որ չարդարացան այն հոռետեսների հայտարարությունները, որոնք ասում էին, որ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կվնասի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Վերջին շրջանում շատ ավելի է ասվել ու արվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, քան նախորդ շրջանում»,-ասել է փոխխոսնակը: Շարմազանովը նաև նշել է, որ Հայաստանի նախագահը իր բոլոր միջազգային ելույթներում, այդ թվում նաև ՄԱԿ ամբիոնից, հայտարարել է, որ Հայաստանն ամեն ինչ կանի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Նա հիշեցրել է Սերժ Սարգսյանի խոսքերը, որ նա ասաց Դեր-Զորի անապատում՝ «հայ ժողովուրդը սպասում է իր Նյուրնբերգին»: «Եվ Նյուրնբերգը մոտենում է: Մեր համատեղ պայքարը, նկատի ունեմ ոչ միայն ՀՀԿ-ին, այլ, նաև բոլոր այն քաղաքական ուժերին, հայ հանրությանը, մեր սփյուռքի եղբայրներին ու քույրերին, կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը»,-ասել է Շարմազանովը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |