Վիրահայերը ակցիա կկազմակերպեն՝ երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի իշխանություններին24 հունվարի 2012 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ժամանակով 16:00-ին Թբիլիսիում՝ Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև տեղի կունենա Merci խորագիրը կրող երկրորդ երախտագիտական ակցիան: Ակցիայի ընթացքում տարբեր հայկական կազմակերպություններ իրենց երախտագիտությունը կհայտնեն Ֆրանսիայի Սենատին, որը նախօրեին հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կփոխանցվի 1915 խորհրդանշական ստորագրություններով շնորհակալական նամակը: Merci խորագիրը կրող առաջին երախտագիտական ակցիան տեղի ունեցավ 2011թ. դեկտեմբերին, երբ Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց օրինագիծը: Ակցիայի կազմակերպիչներն են Թբիլիսահայերի ասամբլեան, Վրաստանի Հայ ազգային կոնգրեսը, «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, «Նոր սերունդ» վիրահայերի միավորումը, Վրաստանի հայերի իրավունքների պաշտպանության ասոցիացիան և այլ կազմակերպություններ.: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |