Փետրվարին հայտնի կդառնա թե, արդյոք պատրաստ է Հայաստանը ազատ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններին

Փետրվարին հայտնի կդառնա թե, արդյոք պատրաստ է Հայաստանը ազատ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններին

PanARMENIAN.Net - Եվրաինտեգրման գործընթացում Հայաստանը ծրագրում է Ասոցիատիվ համաձայնագրի շրջանակներում սկսել բանակցությունները ԵՄ հետ`ազատ առևտրի մասին պայմանագրի շուրջ: Այդ մասին հունվարի 24 –ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, 2011թ աշխատանքներ են տարվել , մասնավորապես, ստանդարտիզացման գծով, ինչը թույլ կտա այս տարի սկսել այդ բանակցությունները: «Ընդհանուր առմամբ, Հայաստանը հաճելիորեն զարմացրեց իր եվրոպացի գործընկերներին` նախապատրաստական աշխատանքների առումով, որոնք պետք է նպաստեն ազատ առևտրային համաձայնագրին միանալուն»,- ընդգծել է նա:

Այս առնչությամբ նախարարը հավելել է, որ արված աշխատանքների արդյունքը կամփոփվի առաջիկա օրերին: «Դրանք ներկայացվելու են ԵՄ Առևտրային հանձնաժողովին, որն արդեն փետրվարին կհայտարարի այն մասին, արդյոք պատրաստ է Հայաստանը սկսելու այդ բանակցությունները»,-ընդգծել է նա:

Տիգրան Դավթյանը կարևորել է այդ յուրահատուկ ռեժիմը, որը իսկապես տարբերվում է մյուսներից, քանի որ թույլ կտա հայկական ընկերություններին ուղղակիորեն դուրս գալ եվրաշուկաներ և մեծացնել արտահանման ծավալները: Այս համտեքստում նախարարն առանձնացրել է նաև այն հաջողությունները, որնք նվաճվել են ԱՊՀ երկրների հետ առևտրային ռեժիմի պարզեցման ընթացքում: «Այս երկու ուղղություններով, առաջիկա տարիներին կլինի ակնհայտ արդյունք, որին ես մեծ նշանակություն եմ տալիս»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---