Է.Շարմազանով. Սոչիում եռակողմ հանդիպման ամփոփիչ հայտարարությունը համահունչ է ՀՀ ու ԼՂՀ դիրքորոշմանը![]() 24 հունվարի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Սոչիում Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ամփոփիչ հայտարարությունը համահունչ է ՀՀ ու ԼՂՀ դիրքորոշմանը : Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ երկու հայկական կողմերը միշտ կողմ են եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, այն դեպքում, երբ Ադրբեջանը՝ նախագահ Ալիևի գլխավորությամբ, անընդհատ շեշտում էր հակամարտության առազմական ճանապարհով լուծման հնարավորությունը: «Մենք տեսանք, որ ամրագրվեց այն դրույթը, որ խնդիրը բացառապես խաղաղ լուծում ունի և դա ակնհայտ ճնշում է Ադրբեջանի վրա»,-հայտարարել է Շարմազանովը: Սոչիի հանդիպման մեկ այլ դրական կողմն այն է, որ Ադրբեջանին, որն այժմ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ է, չհաջողվեց փոխել բանակցությունների ձևաչափը, կամ տեղափոխել ԵԱՀԿ ՄԽ-ից այլ միջազգային կառույցներ: Հայաստանի ևԱդրբեջանի նախագահները հունվարի 23-ին Սոչիում, Ռուսաստանի նախագահի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը զիջել են մաքսիմալիստական իրենց դիրքերը և դրական են արձագանքել իրենց դիրքերը մեղմելու անհրաժեշտությանը: «Կողմերը պատրաստակամություն են հայտնել արագացնել ընդհանուր սկզբունքների մշակումը, որոնք հիմք կհանդիսանան խաղաղության համաձայնագրի կնքման համար»,- հայտարարել է Լավրովը: Սարգսյանն ու Ալիևը նաև հայտարարել են, որ սպասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների առաջարկներին շփման գծում միջադեպերը հետաքննելու համար: Նրանք նաև Ռուսաստանին են դիմել միջնորդի դերում հանդես գալ` երկու երկրների միջև մարդասիրական կապերը վերականգնելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |