Մուբարաքի փաստաբանը փախե՞լ է Կահիրեից

Մուբարաքի փաստաբանը փախե՞լ է Կահիրեից

PanARMENIAN.Net - Ֆարադ ադ Դիբը, որը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա ընտանիքի անձնական փաստաբանն է և օրերս հանդես էր եկել տապալված ռեժիմի պաշտպանական խոսքով, ստիպված էր շտապ լքել Կահիրեն իր հասցեին հնչած սպառնալիքների պատճառով, հաղորդում է MIGnews-ը:

Ըստ հավաստի աղբյուրների, հայտնի իրավապաշտպանը վերջին ամիսներին ճնշման է ենթարկվել նախկին նախագահի հակառակորդների կողմից: Սպառնալիքները տառացիորեն թափվում էին նրա վրա ինտերնետում, նա ստանում էր դրանք հեռախոսով: Նրա գրասենյակը մշտապես շրջափակված էր պիկետներով:

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ստիպված էր հրաժարական տալ 2011թ. փետրվարի 11-ից չդադարող ժողովրդական հուզումների ալիքի վրա: Իշխանությունն երկրում անցավ զինվորականների ձեռքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---