Տիգրան Դավթյան. Հայաստանը Վրաստանի և Մոլդովայի հետ զուգահեռ գնում է առևտրի ազատ գոտու ստեղծման ճանապարհով![]() 24 հունվարի 2012 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրի կնաքման համար բանակցությունները, որպես կանոն, տևում են 3-5 տարի, և այժմ խոսել հետևանքների մասին, երբ Հայաստանը գտնվում է այն փուլում, երբ դրանք մեկնարկում են, դեռ վաղ է: Նման կարծիք հունվարի 24-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ծրագրվում է, որ 2012թ փետրվարին ԵՄ առևտրային հանձնաժողովը որոշում կկայացնի այն մասին, արդյոք պատրաստ է Հայաստանը Ասոցիատիվ համաձայնության շրջանակներում սկսել բանակցություններ ազատ առևտրային պայմանագիր կնքելու համար: «3-5 տարին բավարար ժամանակահատված է համաշխարհային և տարածաշրջանային էկոնոմիկայի համար, որպեսզի որոշակի փոփոխություններ տեղի ունենան: Բանակցությունները ենթադրում են զարգացումներ նախապայմաններով և պայմաններով և վերջնական համաձայնությամբ, իսկ այդ գործընթացը նոր է սկսվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար»,-ասել է նա: Երրորդ երկիրը, որը զուգահեռաբար է գնում Հայաստանի և Վրաստանի հետ եվրաինտեգրման ճանապարհով, Մոլդովան է: «Նախորդ տարի մենք բավականին շատ ջանքեր ենք գործադրել նրա համար, որպեսզի հավասարվենք Վրաստանում և Մոլդովայում ընթացող եվրաինտեգրման գործընթացին, և ըստ երևույթին, այդ երկրներում գործընթացները հավասար են ընթանում»,-ասել է Տիգրան Դավթյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |