Nokia-ն վաճառել է ավելի քան 1 միլիոն Lumia սմարթֆոն

Nokia-ն վաճառել է ավելի քան 1 միլիոն Lumia սմարթֆոն

PanARMENIAN.Net - Nokia-ի և Microsoft-ի համագործակցության արդյունք Lumia սմարթֆոնների շարքը հավանաբար վաճառվել է արդեն 1, 3 միլիոն օրինակով ամբողջ աշխարհով մեկ։ Այս ցուցանիշը կազմել են վերլուծաբանները, գրում է Bloomberg-ը։

Ըստ կանխատեսումների, ֆիննական ընկերությունը մինչև տարեվերջ կվաճառի 800 000 օրինակից մինչև 2 միլիոն օրինակ։

2011-ին սմարթֆոնների շուկայում Nokia-ի բաժնեմասն ընկավ 52%-ով։ Սակայն ընկերության գլխավոր տնօրենը իր հույսը կապում է հենց Lumia սմարթֆոնների շարքի հետ։ Շթեֆան Էլոփը հրաժարվեց Symbian և MeeGo օպերացիոն համակարգերից՝ պայմանագիր կնքելով Microsoft-ի հետ՝ դարձնելու Windows Phone բջջային օպերացիոն համակարգը Nokia-ի հիմնական ՕՀ։

2011-ի նոյեմբերին շուկա դուրս եկան Windows Phone-ով աշխատող Lumia կոչվող շարքի առաջին սմարթֆոնները՝ Lumia 800-ը և Lumia 710-ը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---