Քեն Խաչիկյան. Հայ-թուրքական հարաբերություններն երբեք վերջնականապես չեն կարգավորվի![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններն երբեք վերջնականապես չեն կարգավորվի: Նման կարծիք է հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում: «Թուրքիան այժմ հասել է այն աստիճանի, երբ ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնար է: Նման օրինագծերի ընդունումն ու դրանց արձագանքը դրա ապացույցն են»,-ասել է Խաչիկյանը: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, ապա Խաչիկյանը դա գնահատել է որպես մեծ հաղթանակ հայերի համար, առաջին հերթին Հայ Դատի ներկայացուցիչների համար, որոնք երկար տարիներ են աշխատել այդ ուղղությամբ»: Նա հավելել է, որ մյուս երկրները ևս կարող են հետևել Ֆրանսիայի օրինակին: Ֆրանսիայի հետ կապերը խզելու թուրք իշխանությունների սպառնալիքների վերաբերյալ Խաչիկյանը նշել է, որ հարաբերությունների վատթարացում տեղի կունենա, ոչ այնքան երկար ժամանակով և շուտով Թուրքիան կրկին կսկսի համագործակցել պաշտոնական Փարիզի հետ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |