24 հունվարի 2012 - 19:18 AMT
ԼՂՀ ՊԲ զինծառայողների կողմից շփման գծի ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանվել է Ադրբեջանի քաղաքացի

Հունվարի 23-ին` տեղական ժամանակով ժամը 15 անց 25 րոպեին, մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանվել է Ադրբեջանի քաղաքացի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից հայտնում են, որ կալանավորվածը եղել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով, առանց տարբերիչ նշանների: Նա իր մոտ ունեցել է զինվորական գրքույկ` 1990թ. ծնված ԱՀ Լենքորանի շրջանի բնակիչ, կրտսեր սերժանտ Ախունդզադե Մամեդբագրըու Թալիբ-օղլուի անունով:

ԼՂՀ իրավասու մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները: ԼՂՀ իշխանությունները տեղի ունեցած միջադեպի մասին իրազեկել են Ստեփանակերտում հավատարմագրված Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ գրասենյակներին: