«Ազատ դեմոկրատներ»-ը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը

«Ազատ դեմոկրատներ»-ը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունմամբ Ֆրանսիան ապացուցեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին: Այս կարծիքին է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։

Կուսակցության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ «Ազատ դեմոկրատներ»-ը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը և հույս հայտնում, որ այն կլինի ևս մեկ հանգրվան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---