ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՉԿԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ29 հոկտեմբերի 2003 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի առնչությամբ նոր ծրագրերի նախապատրաստման վերաբերյալ ադրբեջանական աղբյուրների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը մեկնաբանել է իրազեկ աղբյուրը, իրականում ՄԱԿ-ը նախապատրաստել է փաստաթուղթ, որում սակայն «Լեռնային Ղարաբաղի մասին ոչ մի խոսք չկա»: Նշենք, որ նախօրեին մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ, մասնավորապես, «Օլայլար» գործակալությունը եւ «Զերկալո» թերթը տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «միջազգային հասարակական-քաղաքական ինստիտուտները մշակում են XXI դարի առաջին տասնամյակի համար նախատեսված բարեփոխումների ծրագրեր»: Քաղաքագետ Ռովշան Նովրուզօղլուի խոսքերով` նման ծրագրերից մեկը նախապատրաստվել է ՄԱԿ-ում: «Այդ կառույցի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դիմել է աշխարհի առաջատար տերությունների ղեկավարներին «ՄԱԿ` նոր հազարամյակի հռչակագիր» հաշվետու զեկույցով, որում հանդես է եկել ներկա դարի առաջին տասնամյակում տեղի ունեցող պատերազմների, ահաբեկչությունների, անջատվողականության, աղքատության, գործազրկության եւ մարդու իրավունքների խախտումների առնչությամբ բարեփոխումների նոր ծրագրի նախապատրատման վերաբերյալ առաջարկությամբ: Փաստաթղթում իրենց արտացոլումն են գտել նաեւ Լեռնային Ղարաբաղին առնչվող չորս բանաձեւերը»,-հավաստում է Ռ. Նովրուզօղլուն: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |