Հունվարի 25-ին հոլանդական Վեյկ-ան-Զեեում ընթացող «Տատա Սթիլ» ավանդական փառատոնում ընթանում են 10-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպել է Անիշ Գիրիի (Հոլանդիա) հետ:
Հայ շախմատիստը սև ֆիգուրներով էր խաղում և հերթական հաղթանակն է գրանցել 43-րդ քայլին:
Հաղթանակից հետո հայ շախմատիստը 7,5 միավոր վաստակել և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Արոնյանի գլխավոր մրցակիցներից մեկը` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), ոչ ոքի է խաղացել Խիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: