Հայաստանի Ազգային ժողովը ցանկանում է օրեսնդրորեն կանոնակարգել արձակուրդների տրամադրումը զինվորներին ու այդ գործընթացը դարձնել անկախ հրամանատարներից: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: «Մենք առաջարկում ենք, որ զինծառայողների արձակուրդի տրամադրման կարգը սահմանվի օրենքով, ոչ թե հրամանատարը որոշի, թե երբ է նրան հարմար արձակուրդ տալը»,-նշել է նա:
Ըստ Աժ հանձնաժողովի, արձակուրդների տրամադրման ներկայիս կարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: «Հրամանատարը չպետք է սպասի, թե երբ են գալու զինծառայողի ծնողները, որպեսզի նրան արձակուրդ տրամադրվի»,-նշել է Կարապետյանը:
Ըստ պատգամավորի, արդեն 6 ամսվա ծառայությունից հետո զինծառայողը պետք է իրավունք ունենա արձակուրդ մեկնել, իսկ հրամանատարը կարող է առավելագույնը մեկ ամսով հետաձգել արձակուրդի տրամադրումը օբյեկտիվ պատճառներով:--ԿԱ-
Զինվորական արձակուրդների տրամադրման կարգը կամրագրվի օրենսդրորեն