Լատվիան հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի խորացմամբ

Լատվիան հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի խորացմամբ

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցը Լատվիա: Ռիգայում նախարար Նալբանդյանին ընդունեց Լատվիայի Հանրապետության nախագահ Անդրիս Բեզինշը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախագահ Անդրիս Բեզինշը նշել է, որ Լատվիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման մեջ, և իր երկիրը պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել է Լատվիայի նախագահին:

Հայաստանի արտգործնախարարը Լատվիայի նախագահին է ներկայացրել արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձևաչափում Հայաստան-Լատվիա համագործակցությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---