Նալբանդյանը Լատվիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր![]() 26 հունվարի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Բալթիայի երկրներ այցի շրջանականերում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռիգայում հանդիպել է իր պաշտոնակից Էդգարս Ռինկեւիչսի հետ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը քննարկեցին պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում: Նախարարների բնորոշմամբ դա ի ցույց է դնում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման փոխադարձ շահագրգռվածությունը: Նախարարներն ընդգծեցին, որ իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները լավ հիմք են ստեղծում համագործակցության առավել զարգացման համար: Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության եւ միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը: Այս ենթատեքստում Լատվիայի ԱԳ նախարարը Էդգարս Ռինկեւիչսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում երկուստեք շեշտվեց, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ առումով նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ խնդրի լուծումը պետք է գտնել երկխոսության, բանակցությունների եւ փոխհամաձայնության միջոցով: Էդվարդ Նալբանդյանն իր լատվիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան: Ընդունելով հրավերը՝ Էդգարս Ռինկեւիչսը առաջարկեց այցելությունն իրականացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաեւ Լատվիայի Սեյմում, ուր հանդիպում ունեցավ Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |