Իրանում վթարի է ենթարկվել F-14 կործանիչը![]() 26 հունվարի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Իրանի ՌՕՈւ F-14 կործանիչը հունվարի 26-ին ընկել և պայթել է Պարսից ծոցի ափին, հայտնում է Ռոյթերսը: Վթարը տեղի է ունեցել Բուշերի ավիաբազայից, թռիչքից 3 րոպե անց: Ըստ վերջին տվյալների, օդաչուն և անձնակազմի մյուս անդամը զոհվել են: Ցամաքում զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում: Վթարի պատճառները պետք է պարզի հատուկ հանձնաժողովը: F-14 կործանիչներն արտադրվել են ԱՄՆ-ում: Դրանք առաքվել են Իրան 1970-ականներին: 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն դադարեցրեց այդ ինքնաթիռների պահեստամասերի վաճառքն Իրանին: 2006թ. այդ ինքնաթիռները հանվել են ԱՄՆ ՌԾՈւ սպառազինությունից որպես հնացած: Միակ երկիրը, որը դեռ շահագործում է դրանք, Իրանն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |