ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - 1999 թվականին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչության հինգ մասնակցի նկատմամբ մեղադրող կողմը պահանջել է ցմահ բանտարկություն: Նախօրեին այդ գործի դատաքննության ժամանակ հայտարարվել է մեղադրական եզրակացությունը: Փաստաթղթում առաջարկվել է ցմահ բանտարկության դատապարտել Նաիրի եւ Կարեն Հունանյաններին, նրանց քեռի Վռամ Գալստյանին, Էդուարդ Գրիգորյանին եւ Դերենիկ Բեջանյանին: Նշենք, որ Հայաստանում մահապատժի վերացումից հետո դա բարձրագույն պատժամիջոցն է: Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հինգ ահաբեկիչներ ներխուժելով Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ` սպանել էին խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, երկու փոխխոսնակներին, օպերատիվ հարցերով նախարարին եւ երեք պատգամավորների:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---