Մեկնարկել է ֆուտզալի EURO-2012-ի տոմսերի վաճառքը

Մեկնարկել է ֆուտզալի EURO-2012-ի տոմսերի վաճառքը

PanARMENIAN.Net - Մեկնարկել է ֆուտզալի EURO-2012-ի տոմսերի վաճառքը: Երկրպագուները կարող են ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումների տոմսեր ձեռք բերել ՈՒԵՖԱ կայքի տոմսային պորտալում:

Տոմսերը հասանելի են TISAKmedia գործակալություններում և մարզադաշտերի տոմսարկղերում, որտեղ կանցկացվեն հանդիպումները, հաղորդում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը: Մի երկրպագուն իրավունք ունի յուրաքանչյուր հանդիպմանը գնելու վեց տոմսից ոչ ավել: Ինտերնետ-պորտալում և TISAKmedia գործակալություններում տոմսերը վաճառվում են 50% զեղչով:

Առաջնությունը տեղի կունենա հունվարի 31-ից փետրվարի 11-ը Խորվաթիայի Զագրեբ և Սպլիտ քաղաքներում: Կիսաեզրափակիչը, եզրափակիչն ու երրորդ տեղի համար պայքարը տեղի կունենա «Արենա Զագրեբում»: Քառորդ եզրափակիչ հանդիպումներն ու խմբային փուլի 12 խաղեր կկիսվեն զագրեբյան մարզադաշտի և Սպլիտի «Սպալադիում» մարզադաշտի միջև:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---