«ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ» ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ՆԱԽԱԳԾԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությանը ներկայացվել է 10 երկրներից 15 կազմակերպությունների կողմից կազմված 220 էջանոց «դոսյե», որում արտացոլվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի շինարարության նախագծի բոլոր բացասական կողմերը: Բրիտանական կառավարության զարգացման գծով միջազգային քարտուղար Հիլարի Բենը պետք է որոշում կայացնի այն մասին, թե որքանո՞վ է նախագիծը համապատասխանում բնապահպանության եւ այլ պահանջներին, այնուհետեւ համաձայնություն տա այդ նախագծի իրականացման համար հասարակական գումարների տրամադրմանը: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Էխո» թերթը, փաստաթղթում հաստատվում է, որ նախագիծը խախտում է 173 առանձին հոդվածներով բանկային վարկերի տրամադրման միջազգային սկզբունքները, ներառելով երկրաշարժի վտանգի եւ թուրքական Ջեյհան նավահանգստում նավթային հետքերի շուրջ քննարկությունների մերժումը: Իսկ ԲԹՋ-ի դեմ հանդես եկող դաշինքի, որի մեջ մտնում են «Երկրի բարեկամներ», «Մարդու իրավունքների պաշտպանման քրդական նախագիծ», «Corner House» եւ այլ կազմակերպություններ, գլխավոր փաստարկը մարդու, ավելի կոնկրետ` քրդերի իրավունքների ոտնահարումն է: Եթե Հիլարի Բենը համաձայնվի այդ փաստարկների հետ, ապա դա կնշանակի բանկերի նկատմամբ վստահության վերջնական կորուստը: Նշենք, որ օրերս Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը պետք է որոշում կայացնեն ԲԹՋ-ի նախագիծը վարկավորելու մասին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---