26 հունվարի 2012 - 19:23 AMT
Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը շարունակում են փակ մնալ

Հունվարի 26-ի ժամը 17:00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Սաստիկ բուքի ու վատ տեսանելիության պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը:

Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ հատվածը ևս տեղ-տեղ պատված է մերկասառույցով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման շուրջօրյա աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: