ԲԱՔՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ25 հոկտեմբերի 2003 - 00:16 AMT PanARMENIAN.Net - Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ էներգետիկ ոլորտում համագործակցության մասին խոսք անգամ չի կարող լինել: Այդ մասին «Ինտերֆակս» գործակալությանը հայտարարել է «Ազերէներջի» ընկերության գլխավոր ինժեներ Մարլեն Ասքերովը` մեկնաբանելով «ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավար Անատոլի Չուբայսի հայտարարությունը Հարավային Կովկասի էներգահամակարգերի համաժամանակացման հնարավորության մասին: «ՌԱՕ ԵԷՍ»-ը մեզ առաջարկել է վերականգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էլեկտրահաղորդման գիծը, բայց մինչեւ հակամարտության կարգավորումը դա անհնար է»,- նշել է գլխավոր ինժեները: Ասքերովն ընդգծել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Երեւանի հետ փոխգործակցությունից հրաժարվելը Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումն է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |