ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան ծրագրված է նոյեմբերի 8-ին: Այդ մասին, ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդեռլանդների արտգործնախարար Յաապ դե Հուպ Շեֆերը: Եվրոպացի դիվանագետի կարծիքով, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների համար «եկել է ժամանակը` լինելու ավելի վճռական եւ համարձակ, որպեսզի գտնվի խնդրի այնպիսի լուծում, որը կբավարարի երկու երկրների ժողովուրդներին»: Ընդ որում նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւը «նոր հնարավորություններ կբացի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---