2011թ. զինվոր-մարզիկներից աշխարհի չեմպիոն են դարձել Լևոն Սարգսյանը, Մելսիկ Բաղդասարյանն ու Նարեկ Խաչատրյանը28 հունվարի 2012 - 09:15 AMT PanARMENIAN.Net - «Անցյալ տարի մեր զինվորներից աշխարհի չեմպիոն դարձան քիք-բռնցքամարտիկներ Լևոն Սարգսյանն ու Մելսիկ Բաղդասարյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Նարեկ Խաչատրյանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՑՍԿԱ-յի սպորտի գործերով պետի տեղակալ, փոխնդապետ Արմեն Հովհաննիսյանը: Հայաստանի բանակի կենտրոնական մարզակումբում ծառայելու իրավունք են ստանում Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մինչև 6-րդ տեղը զբաղեցրած մարզիկներն ու Հայաստանի հավաքականների կազմում հանդես եկող ֆուտբոլիստները: Հովհաննիսյանի խոսքով` ՑՍԿԱ-յի գլխավոր նպատակն է բարձրակ մարզիկներ պատրաստել. «Մեր զինվորները հասկանում են, ոչ ներկայացնում են ոչ միայն Հայաստանը, այլև բանակը: Ծառայությունը բանակում մարզիկներին շատ բան է տալիս, նրանք դառնում են ավելի առնական և պատրաստ հաղթահարելու ցանկացած դժվարություն»: 2012 թվականին շատ զինվոր-մարզիկներ կմասնակցեն վարկանիշային առաջնությունների: Ինչպես նշել է փոխգնդապետը, Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարում են ըմբիշներ Նարեկ Սանոյանը, Ալեքսան Միքայելյանը, Հովհաննես Վարդերեսյանը, ձյուդոյիստներ Անդրանիկ Չափարյանն ու Գոռ Հարությունյանը, բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը: Հովհաննիսյանը շնորհավորել է Հայաստանի բոլոր զինծառայողներին Հայաստանի ԶՈՒ 20-ամյակի առթիվ. «Առանձնապես ուզում եմ շնորհավորել բոլոր սահմանապահներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները: Մեր զինվորների շնորհիվ այսօր մեր երկրում խաղաղություն է տիրում: Ես ցանկանում եմ, որպեսզի մեր անհաղթ բանակն ավելի հզոր լինի: Իսկ մեր զինվոր-մարզիկները Լոնդոնից վերադառնան մեդալներով»,- հավելել է նա:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |