Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի և Արցախի ղեկավարությունն այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Եռաբլուր են այցելել Հայաստանի ու Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ու ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը և այլ պաշտոնյաներ:
1991թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» և հրապարակվեց պաշտպանության նախարարի առաջին հրամանը: