Ճապոնիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ հարավային Կուրիլներում![]() 28 հունվարի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ հարավային Կուրիլներում, շաբաթ օրը հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Կոիտիրո Գեմբան: «Մենք պատրաստ ենք դիտարկել հյուսիսային տարածքները համատեղ շահագործելու մասին հարցը, եթե դա չվնասի Ճապոնիայի իրավաբանական դիրքորոշմանը: Եթե դա կնպաստի տարածքային խնդրի լուծմանը, մենք պետք է դա դիտարկենք»,-ասել է Կոիտիրո Գեմբան իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում: «Սակայն, մենք դեռևս տարաձայնություններ ունենք»,-ասել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ճապոնիայում «հյուսիսային տարածքներ» են անվանում Կուրիլների չորս հարավային կղզիները», Ճապոնիան տարածքային նկրտումներ ունի այդ տարածքների հանդեպ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |