Դավութօղլու. Թուրքիան կողմ է, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ ՄԽ խմբից![]() ![]() PanARMENIAN.Net - Հարկավոր է քննարկել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի կարգավիճակից զրկելու մասին հարցը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն CNN Turk եթերում: «Եթե կա երկու ժողովուրդ, ում հուզում է հայ-ադրբեջանական հակամարտությունը, ապա դրանք ռուսներն են ու թուրքերը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին երկու օր անցկացրեց Հայաստանում և միայն մի քանի ժամ Ադրբեջանում: Նա բացահայտ կերպով ի ցույց դրեց իր դիրքորոշումը: Որպես այդ ոլորտում աշխատող մարդ, ես հայտարարում եմ, որ Ֆրանսիան չի կարող կատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պարտականությունները»,-հայտարարել է նախարարը: Նշելով, որ այդ հարցը կքննարկվի Թուրքիայի կողմից, Դավութօղլուն ընդգծել է, որ այդ առնչությամբ հարցապնդում կուղարկվի ԵԱՀԿ ՄԽ: «Մենք պետք է դա քննարկենք: Կամ բանակցությունների սեղանի մոտ որպես լիիրավ անդամ կնստի Թուրքիան, կամ անդամակցությունից պետք է հրաժարվի Ֆրանսիան: Սա է մեր դիրքորոշումը»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |