Եգիպտոսը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ ճգնաժամը կարգավորելու համար28 հունվարի 2012 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ՝ երկրների միջև առաջացած ճգնաժամը կարգավորելու համար՝ այն առաջացել է Եգիպտսում հումանիտար կազմակերպությունների գործունեության շուրջ, շաբաթ օրը հայտարարել է «Ալ-Մասրի ալ Յաում» թերթի ինտերնետ-պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին Խորհրդում: Եգիպտոսի իշխանությունների արգելքը, կապված երկրից մի քանի ԱՄՆ քաղաքացիների մեկնման հետ, որոնք գլխավորում էին Միջազգային հանրապետական ինստիտուտը, նյարդայնացրել է Վաշինգտոնին և բարդացրել ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրումը Եգիպտոսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Այն անձանց թվում, ում տեղաշարժը արգելված է, ընդգրկված է նաև Կահիրեում Միջազգային հանրապետական ինստիտուտի ղեկավար, ԱՄՆ տրանսպորտի նախարարի որդին, Սեմ Լահուդը: ԱՄՆ վարչակազմը կտրուկ կերպով պահանջել է Կահիրեից անհապաղ վերացնել ամերիկյան քաղաքացիների տեղաշարժի համար սահմանված արգելքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |