ԱՊՀ-ում ԵվրԱզԷսի տեղեկատվական կենտրոններ կբացվեն

ԱՊՀ-ում ԵվրԱզԷսի տեղեկատվական կենտրոններ կբացվեն

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների Երիտասարդական միության Վարչության խորհրդի որոշմամբ Համագործակցության բոլոր երկրներում մոտ ապագայում կբացվեն «Եվրասիական միություն» հանրային տեղեկատվական կենտրոններ:

«Եվրասիական միություն» հանրային տեղեկատվական կենտրոնները կներկայացնեն միավորման ապագայի մասին ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև հարթակ են հանդիսանալու Եվրասիական Միության հետ կապված թեմաների լուսաբանման և քննարկման համար:

Եվրասիական միությունը պետությունների կոնֆեդերատիվ միության նախագիծն է` միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական, մաքսային, հումանիտար, մշակութային տարածքով, որը ենթադրաբար պետք է ստեղծվի Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի միության, ԱՊՀ համապատասխան մասնաճյուղային սերտ ինտեգրացիոն կառույցների` ԵվրԱզԷսի, ՄՏՏ, ՀԱՊԿ, Մաքսային միության հիման վրա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---