ԱՄՀ տնօրեն. Անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմ, որը կօգնի խուսափել ճգնաժամի տարածումից

ԱՄՀ տնօրեն. Անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմ, որը կօգնի խուսափել ճգնաժամի տարածումից

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները ճիշտ քայլեր են կատարում պարտքային ճգնաժամի հաղթահարման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հունվարի 28-ին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը: «Ճգնաժամի հաղթահարման համար մեծ աշխատանք է կատարվում: Մենք առաջընթաց ենք նկատում»,- ընդգծել է նա:

Միևնույն ժամանակ ԱՄՀ տնօրենն անհրաժեշտ է համարում կայունության գործող մեխանիզմ ստեղծել: «Անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմ, որը կօգնի խուսափել ճգնաժամի տարածումից և դրա հետ մեկտեղ կապահովի ներդրողների երաշխիքներն ու վստահությունը»,- ընդգծել է նա:

Քրիստին Լագարը հաղորդել է նաև, որ ԱՄՀ-ն նախատեսում է եվրագոտու խնդրառատ պետություններին աջակցության ծրագիր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---