Spanair ավիաընկերությունն այլևս չկա28 հունվարի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Spanair ավիաընկերությունը դադարել է գոյություն ունենալ: Փոխադրողը հաղորդել է, որ անլուծելի ֆինանսական դրության մեջ է հայտնվել և հրաժարվել է կատարել ուղևորների առջև իր պարտականությունները: Չնայած, որ իսպանական իշխանությունները պահանջել են ապահովել հաճախորդների իրավունքների պահպանումը, Spanair-ի բոլոր չվերթները` սկսած ուրբաթ երեկոյից դադարեցվել են: Ֆինանսական դժվարությունները փոխադրողին հետապնդում էին վերջին մի քանի տարվա ընթացքում: Սկանդինավյան SAS-ը 2009 թվականին մեկ եվրո խորհրդանշական գումարի դիմաց Spanair-ը վաճառեց Կատալոնիայից մի խումբ ներդրողների: Չնայած շրջանային բյուջեից օգնությանը, ընկերությունը չկարողացավ գլուխ հանել իր խնդիրներից: Qatar airways-ը, որը նույնպես դիտարկում էր Spanair-ը գնելու հնարավորությունը, արդյունքում հրաժարվեց գործարքից:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |