Հրանտ Մելքումյանը Ֆիշերի շախմատի 2012թ. Հայաստանի չեմպիոն է դարձել![]() 28 հունվարի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը նվաճեց Հայաստանի Շախմատ – 960-ի (Ֆիշերի շախմատ) 2012թ. չեմպիոնի տիտղոսը: Մելքումյանը 7 հնարավորից վաստակեց 6 և ոսկե մեդալ նվաճեց միավոր: Երկրորդ և երրորդ մրցանակներին արժանացան համապատասխանաբար գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը` 5 և Լևոն Բաբուջյանը` 4 միավորով: Շախմատ – 960 կամ Ֆիշերի շախմատը շախմատի մի տարբերակ է, որն առաջարկել է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը: Կանոնները հիմնականում համընկնում են դասական շախմատի հետ, սակայն ֆիգուրների սկզբնական դասավորությունն ընտրվում է պատահական կերպով` փղերի տարբեր դաշտերում գտնվելն ու ցանկացած նախնական դիրքից փոխատեղում կատարելու հնարավորությունն ապահովելու համար անհրաժեշտ սահմանափակումներով:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |