ԱՊԼ-ն դադարեցնում է դիտորդների առաքելության աշխատանքը Սիրիայում![]() 28 հունվարի 2012 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Սիրիայում բռնության աճի պատճառով որոշել է «անհապաղ դադարեցնել» դիտորդների առաքելության աշխատանքն այդ երկրում: Այդ մասին ասվում է համարաբական կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Առկա տեղեկատվության համաձայն, առաքելության անդամներին դեռևս հետ չեն կանչի Սիրիայից, սակայն նրանք ժամանակավորապես կդադարեցնեն հետևել երկրում իրադրության զարգացմանը: Նախօրեին ԱՊԼ դիտորդների առաքելության ղեկավար Մուհամեդ Ահմեդ Մուսթաֆա ադ-Դաբին հայտնել է, որ Սիրիայում բռնության մակարդակը վերջին երեք օրում` հունվարի 24-ից 27-ը, զգալիորեն աճել է: Նրա տեղեկատվության համաձայն, առավել անհանգիստ շրջաններն են Հոմսան, Համին և Իդլիբան: Այս կապակցությամբ սուդանյան գեներալը կոչ է արել անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, որպեսզի «Սիրիայում մարդկանց կյանքերը խնայվեն և խաղաղ լուծումներին հնարավորություն ընձեռվի», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Անցյալ երեքշաբթի Սիրիան համաձայնեց մեկ ամսով` հունվարի 24-ից փետրվարի 23-ը, երկարացնել դիտորդների մանդատը: Նրանց թիվը նվազեց մինչև 110 մարդ այն բանից հետո, երբ վեց արաբական նավթարդյունահանող միապետություններից փորձագետների խումբը (55 մարդ) հետ կանչվեց:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |