ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների այցը Երեւան նախատեսվում է նոյեմբերի 10-ին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնի է դարձել Հայաստանի ԱԳՆ-ի իրազեկ աղբյուրից: Ավելի վաղ հաղորդվել էր Մինսկի խմբի համանախագահներ` Ռուդոլֆ Փերինայի (ԱՄՆ), Անրի Ժակոլենի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան այցելելու մտադրության մասին: Ակնկալվում է, որ այցի ընթացքում նրանք կողմերին կներկայացնեն հակամարտության կարգավորման նոր առաջարկները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---