ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ԿԱՄՐՋԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Սաբիթ Օսման Ավջն անհրաժեշտ է համարում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների անհապաղ կարգավորումը: Ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նա այդ մասին հայտարարել է` մեկնաբանելով նախօրեին Ստամբուլ-Երեւան առաջին չվերթի իրականացումը թուրքական «Ֆլայ էյր» ընկերության կողմից: Ս.Ավջի կարծիքով, ավելի լավ կլինի, որպեսզի հարեւան երկու պետությունները հաշտ ապրեն: Ըստ թուրքական թերթերի, նախկին խոսնակի կարծիքը լիովին կիսում է նաեւ թուրք գործարար Մուրաթ Յալչընթաշը: Նրա խոսքերով, «հարեւանների հետ համագործակցության ամենադյուրին ձեւը սահմանակից առեւտուրն է»: Գործարարը համոզված է, որ «ավիակամրջի» հաստատմանը պետք է հետեւի «ցամաքային դարպասի» շուտափույթ բացումը: Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Ստամբուլ-Երեւան առաջին չվերթով Հայաստանի մայրաքաղաք է ժամանել 80 ուղեւոր:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---