ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԲՆԱԿԵՑՈՒՄԸ ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐՈՎ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանի թեկուզ մեկ բնակավայրի կոմպակտ բնակեցումը մեսխեթցի թուրքերով նախադրյալներ կստեղծի լարվածության նոր օջախի ստեղծման համար եւ կսադրի անջատողական տրամադրությունները շրջանում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը, հայտարարել է վրացական «Էրթոբա» քաղաքական միավորման ներկայացուցիչ Թամազ Գոբեջիշվիլին: «Թուրքիային սահմանակից Վրաստանի շրջաններում վերաբնակվելու մեսխեթցի-թուրքերի պահանջը մտածելու տեղիք պետք է տա: Չեմ կարծում, թե նրանց պահանջը համապատասխանում է երկրի անվտանգության շահերին»,- ավելացրել է Թ. Գոբեձիշվիլին: Այս հարցում նա մեղադրում է Վրաստանի ներկայիս իշխանություններին, պարզաբանելով, որ նրանց թողտվությամբ վաղը Վրաստանը կարող է կանգնել իր տարածքի մի մասի կորստի փաստի առջեւ: Հիշեցնենք, որ 1944 թվականին Վրաստանից արտաքսված մեսխեթցի թուրքերը մտադիր են կրկին հիմնավորվել Ախալցիխայի եւ Ադիգենի շրջաններում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---