ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՇՏԵՑՄԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդերլանդների արտգործնախարար Յաափ դե Հուփ Շեֆֆերը հայտարարել է, որ Հարավային Կովկաս կայանալիք իր այցի ընթացքում մտադիր է քննարկել ընտրությունների հնարավոր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի վրա: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Յաափ դե Հուփ Շեֆֆերի այցը Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կկայանա հոկտեմբերի 21-23-ը: ԵԱՀԿ նախագահը նշել է, որ նրան հուսադրում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերջերս արված հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո կարող են նոր հնարավորություններ առաջանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «Ես մտադիր եմ հաշտեցման կոչով դիմել հակամարտող կողմերին», - ասել է Յաափ դե Հուփ Շեֆֆերը: Մեկնաբանելով ընտրություններից հետո Ադրբեջանում ստեղծված իրավիճակը, դիվանագետը նշել է, որ «կատարվածը պետք է դաս լինի Ադրբեջանի իշխանությունների համար»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---