ԵՄ երկրների ղեկավարներն աջակցել են Իրանի և Սիրիայի դեմ պատժամիջոցներին

ԵՄ երկրների ղեկավարներն աջակցել են Իրանի և Սիրիայի դեմ պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարներն աջակցել են իրենց արտգործնախարարների որոշմանը Իրանի դեմ պատժամիջոցների մասին, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը: Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում Ռոմպեյը նշել է, որ եվրոպական առաջնորդները հավանություն են տվել Իրանի դեմ նավթային էմբարգոյին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել Իրանի իշխանություններին անհապաղ ընդհատել անհանգստություն հարուցող միջուկային ծրագիրը և կատարել իրենց միջազգային պարտավորությունները:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ արագ արձագանքը սիրիական իրադարձություններին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---