Ապրիլի 29-ին նախատեսված Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում:
Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: Նույն օրը կկայանա նաև Գյումրիի «Քաղաքային» վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը:
Կիսաեզրափակչում կհանդիպեն «Ուլիսը» և «Իմպուլսը», «Միկան» և «Շիրակը»: